Պերսևս (համաստեղություն) Բովանդակություն Աստղեր | Աստերմատիզմեր | Ուսումնասիրությունը | Ուշագրավ օբյեկտներ | Պատմություն | Արտաքին հղումներ | Գրականություն | Նավարկման ցանկՊերսևս (այլ կիրառումներ)Պերսևս«Персей»օրիգինալիցխՊերսևս (համաստեղություն)
Համաստեղություններ
լատ.Մեդուզա ԳորգոնայինԱլգոլըքառանկյանհորիզոնիցնոյեմբերդեկտեմբերՄեդուսա ԳորգոնայիԿլավդիոս ՊտղոմեոսիԿասիոպեանՑեֆեոսըՊեգասըԱնդրոմեդանԿետի համաստեղությունըԴանայայիԶևսիԳորգոնա ՄեդուզայիՀերմեսԱֆրոդիտեԳորգոնա ՄեդուզայինԵթովպիայի
(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Eu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());
Պերսևս (համաստեղություն)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսևս (այլ կիրառումներ)
Համաստեղություն | |
Պերսևսի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Perseus |
---|---|
Խորհրդանիշ | Պերսևս |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Մակերես | 615 քառակուսի աստիճան քառ. աստ. |
Ամենապայծառ աստղ |
|
Ասուպային հոսքեր |
|
Հարևան համաստեղությունները |
|
Անվանված է | Պերսևս |
Տեսանելի է +մաքսիմում տեսանելիության լայնությունը° և −մինիմում տեսանելիության լայնությունը°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է դեկտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Պերսևս (լատ.՝ Perseus), երկնքի հյուսիսային մասում գտնվող համաստեղություն, որն անվանվել է Մեդուզա Գորգոնային սպանած հույն հերոսի պատվին։ Այն Պտղոմեոսի 48 համաստեղություններից է և Միջազգային աստղագիտական միության կողմից ընդունվել է, որպես 88 ժամանակակից համաստեղություններից մեկը։ Նրանում է գտնվում հայտնի փոփոխական աստեղ Ալգոլը (β Per), ինչպես նաև ամենամյա աստղաթափության ռադիանտ Պերսեիդան։
Բովանդակություն
1 Աստղեր
2 Աստերմատիզմեր
3 Ուսումնասիրությունը
4 Ուշագրավ օբյեկտներ
5 Պատմություն
6 Արտաքին հղումներ
7 Գրականություն
Աստղեր |
Պերսևսի որոշ աստղեր.
- Միրֆակ (α Per). Համաստեղության ամենապայծառ աստղը կոչվում է նաև Ալգենիբ (այս անվանումն օգտագործվում է նաև այլ աստղերի համար, օրինակ, γ Peg)։ Միրֆակ (արաբերեն՝ արմունկ). սա F5 Ib սպեկտրալ դասի գերհսկա է, որն ունի 1,79m աստղային մեծություն և գտնվում է 590 լուսատարի հեռավորության վրա։ Միրֆակն արևից պայծառ է 5000 անգամ և ունի Արեգակից 62 անգամ մեծ տրամագիծ։
Ալգոլ (β Per). Սա համաստեղության ամենապայծառ աստղը չէ, սակայն այն ամենահայտնի աստղերից է։ Ալգոլը (արաբերեն «Ալ Գուլ», որ նշանակում է ուրվական կամ չարքի աստղ) իրենից ներկայացնում է Մեդուզա Գորգոնայի աչքը համաստեղությունում։ Այս աստղը խավարուն փոփոխական աստղերի խմբի ներկայացուցիչն է։ Նրա տեսանելի աստղային մեծությունը փոփոխվում է 2,12m-ից մինչև 3,39m միջակայքում, մոտավորապես 2,867 օրում։ Այս աստղի սպեկտրալ դասը B8 V է, գտնվում է 93 լուսատարի հեռավորության վրա։- BD+31°640՝ աստղ, որի կազմում նավթալին կա։
Աստերմատիզմեր |
Գորգոնայի գլուխ՝ աստերիզմ, որը համաստեղության ընդհանուր տեսքի մի մասն է կազմում։ Անկանոն քառանկյան ձև ունի, ներառում է β (Ալգոլ), π, ρ և ω աստղերը։
Պերսևսի սեգմենտ. աստերիզմ, որը ձևավորվել է Պերսևսի վեց աստղերից, որոնք հարավից հյուսիս գիծ են կազմում՝ξ, ε, δ, α (Միրֆակ), γ և η։
Ուսումնասիրությունը |
Միջին լայնություններում աստղը տեսանելի է գրեթե կլոր տարի, բացառությամբ մայիս-հունիս ամիսներից, երբ համաստեղությունը ծածկվում է հորիզոնից հյուսիսից։ Ուսումնասիրության ամենահարմար ժամանակը նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներն են, երբ համաստեղությունը գտնվում է գրեթե Զենիթում։
Պերսևսի ու Մեդուսա Գորգոնայի պատկերազարդումը Urania's Mirror-ից
Աստեղերի դասավորությունը
Համաստեղությունն այնպես, ինչպիսին այն երևում է անզեն աչքով (տեսքն Ամերիկայի տարածքից. Տեսքը Ռուսաստանից կլինի սրա նման, բայց 90°-ով դեպի աջ պտտեցված)
Ուշագրավ օբյեկտներ |
- h և χ Per, կրկնակի աստղաբույլեր։ Այս երկու ցրված աստղաբույլերը (համապատասխանաբար NGC 869 և NGC 884) գտնվում են ավելի քան 7000 լուսատարի հեռավորության վրա և իրարից հեռու են մի քանի հարյուր լուսատարի։ Նրանցում աստղերի քանակները համապատասխանաբար 300 և 350 են, իսկ տեսանելի աստղային մեծությունը՝ 4,0m և 3,9m.
- M34։ Սա ցրված աստղաբույլ է 5,5m տեսանելի պայծառությամբ։ Գտնվում է մոտ 1400 լուսատարի հեռավորության վրա և պարունակում է գրեթե 100 աստղ, որոնք երկնքում բաշխված են լիալուսնից ավելի մեծ մակերես զբաղեցնող հատվածում։ Այս աստղաբույլի իրական տրամագիծը մոտավորապես 14 լուսատարի է։ M34-ը կարելի է տեսնել անգամ լավ հեռադիտակով, բայց ավելի լավ արդյունքի համար անհրաժեշտ է պռոֆեսիոնալ աստղադիտակ։
- М76։ Այս մոլորակային միգամածությունն այլ կերպ անվանում են նաև Փոքր Հանտել։ Այն ունի մոտավորապես 65 անկյունային րոպե չափեր, տեսանելի աստղային մեծությունը 10,1m է։
- NGC 1499։ Էմիսիոն միգամածություն, որն այլ կերպ կոչվում է Կալիֆորնիա։ Հայտնաբերվել է 1884—1885 թվականներին ամերիկացի աստղագետ Էդվարդ Բեռնարդի կողմից։ Մակերևույթի նվազագույն լուսավորվածության պատճառով այն ամենադժվար ուսումնասիրվող օբյեկտներից է։
Պատմություն |
Հնագույն համաստեղություն է։ Ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմագեսթ» աշխատության մեջ` երկնային մարմինների կատալոգում։
Դիցաբանական Պերսևսը ամենահայտնի հին հունական առասպելներից մեկի գլխավոր հերոսն է։ Պերսևս համաստեղությունը, որը ներկայանում է թույլ, բայց անզեն աչքով տեսանելի աստղերով, ունի տղամարդու տեսք, որն իրենից որոշ հեռավորության վրա պահում է մի շրջանաձև առարկա։ Շրջապատող համաստեղությունները՝ Կասիոպեան, Ցեֆեոսը, Պեգասը, Անդրոմեդան, երևում են այնպես, որ ներկայացնում են Պերսևսի հետ կապված առասպելներից մեկի սյուժետային խումբը։ Մի փոքր այն կողմ գտնվում է Կետի համաստեղությունը, որն անվանված է այդ նույն առասպելի գործող հերոսներից մեկի անունով։
Պերսևսը մահկանացու Դանայայի ու աստված Զևսի որդին էր։ Պերսևսը պետք է բերեր Գորգոնա Մեդուզայի գլուխը, որպես Դիկտուսի՝ կղզու արքա Սերիֆ Պոլիդեկտի եղբոր հարսանեկան նվեր (իրականում այդ հանձնարարությունն ընդամենը ծուղակ էր Դիկտուսի կողմից)։ Հերմես և Աֆրոդիտե աստվածների օգնությամբ Պերսևսին ի վերջո հաջողվում է հաղթել Գորգոնա Մեդուզային ու ստանալ գլուխը։ Հետդարձի ճանապարհին նա փրկում է Անդրոմեդային (Եթովպիայի թագուհի ու թագավոր Ցեֆեոսի ու Կասիոպեայի դստերը) ծովային հրեշից։
Արտաքին հղումներ |
Պերսևս WIKISKY.ORG
«Персей»։ Астромиф։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-27-ին։ Վերցված է 2013-03-24
Գրականություն |
- Պերսևս, համաստեղություն// Բրոքհաուսի ու Էֆրոնի հանրագիտարանայի բառարան 86 հատորով(82 հատոր և 4 լրացուցիչ)։ 1890—1907
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պերսևս (համաստեղություն) կատեգորիայում։ |
Կատեգորիա:
- Համաստեղություններ
(RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"0.352","walltime":"0.570","ppvisitednodes":"value":1005,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":59045,"limit":2097152,"templateargumentsize":"value":2412,"limit":2097152,"expansiondepth":"value":15,"limit":40,"expensivefunctioncount":"value":11,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":2755,"limit":5000000,"entityaccesscount":"value":11,"limit":400,"timingprofile":["100.00% 493.218 1 -total"," 72.60% 358.072 1 Կաղապար:Տեղեկաքարտ_Համաստեղություն"," 70.56% 348.022 1 Կաղապար:Տեղեկաքարտ"," 52.33% 258.104 10 Կաղապար:Wikidata"," 18.39% 90.698 1 Կաղապար:Wikidata/p18"," 8.12% 40.064 1 Կաղապար:Այլ_կիրառումներ"," 6.91% 34.103 2 Կաղապար:Replace"," 6.89% 33.989 1 Կաղապար:Վիքիպահեստ_երկար"," 5.10% 25.171 1 Կաղապար:Համաստեղություններ"," 4.12% 20.337 1 Կաղապար:Navbox"],"scribunto":"limitreport-timeusage":"value":"0.196","limit":"10.000","limitreport-memusage":"value":4201846,"limit":52428800,"cachereport":"origin":"mw1306","timestamp":"20190918204621","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u054au0565u0580u057du0587u057d (u0570u0561u0574u0561u057du057fu0565u0572u0578u0582u0569u0575u0578u0582u0576)","url":"https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D6%80%D5%BD%D6%87%D5%BD_(%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q10511","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q10511","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2014-11-07T16:59:42Z","dateModified":"2019-06-24T14:34:32Z","image":"https://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/52/Perseus_constellation_map_ru_lite.png"(RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":120,"wgHostname":"mw1271"););